HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում քաղաքացին ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և մահացել է

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:35-ին, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը Հադրութի շրջանի «Զարգար» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի բնակիչ, 1956թ. ծնված Ռ. Հ.-ն «Զարգար» կոչվող տեղամասով հոսող Իշխանագետ գետում բենզագեներատորով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է:

Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter