HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Այդ հարցը օրակարգային է». Մհեր Գրիգորյանը` կանոնավոր ուղևորափոխադրումների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հարցին:

«Խնդիրը իրոք բարդ է, և միայն Հայաստանին չի վերաբերում: ԱՊՀ տարածքում կանոնավոր փոխադրումներ չկան, կա միայն ցամաքային մի ուղի` Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ կարգավորման տիրույթում է»,- ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանի խոսքով` Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարել որպես խնդրի կարգավորման միասնական լուծում դիտարկել ԵԱՏՄ հարթակը, որի լիազորությունների շրջանակից դուրս է առողջապահական ոլորտը, սակայն այնուամենայնիվ միասնական կանոն կսահմանվի ԵՍՏՄ-ում:

«Այդ հարցը օրակարգային է, կքննարկվի նաև վաղը: Կարծում եմ վերջնական որոշում կունենանք հոկտեմբերի 8-9-ին»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նաև հավելեց, որ ԵԱՏՄ անդամ երկների մոտ կա նախատրամադրվածություն խնդիրը կարգավորելու և սահմանափակումները մաքսիմալ թուլացնելու համար: ԵԱՏՄ-ում նաև հավելվածի նախագծում է իրականացվում, կլինի այնպես, որ թեստերի փոխճանաչման որոշակի գործընթաց լինի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter