HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայի նոր վարչապետ է ընտրվել Յոսիհիդե Սուգան

Ճապոնիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է 71-ամյա Յոսիհիդե Սուգային, որը գլխավորում է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ճապոնական խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի 465 անդամներից 314-ը, որը գերակայություն ունի վարչապետի նշանակման գործընթացում։ «Kyodo» պարբերականը գրել է, որ խորհրդարանի վերին պալատի՝ Խորհրդականների պալատի 245 անդամներից 142-ն են քվեարկել Սուգայի օգտին։

Յոսիհիդե Սուգան համարվում է նախորդ վարչապետի՝ Սինձո Աբեի մերձակա աջակիցներից մեկը, որն օգոստոսի վերջին, առողջական խնդիրների պատճառով, հրաժարական էր տվել։ Սուգան 2012 թվականից մինչև 2020 թվականը զբաղեցրել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Առաջիկայում նոր վարչապետը կհայտարարի կառավարության նոր կազմի մասին։ Ակնկալվում է, որ Աբեի կառավարության նախարարների մեծ մասը կվերանշանակվեն։ Ելույթ ունենալով խորհրդարանականների առջև՝ Սուգան նշել է, որ իր առաջնահերթ խնդիրը կլինի կորոնավիրուսի դեմ պայքարը։ Նա նաև խոստացել է իրագործել Աբեի նախաձեռնած մի շարք ծրագրեր, ներառյալ «Աբենոմիկա» տնտեսական ռազմավարությունը, խթանել կառուցվածքային բարեփոխումների իրականացումը և սահմանափակել բյուրոկրատիան։

Սուգան կառավարությունը կգլխավորի մինչև 2021 թվականի սեպտեմբերը, երբ կկայանան հերթական համընդհանուր ընտրությունները։ Սուգայի հետ միասին վարչապետի աթոռի համար պայքարում էին ևս երկու մրցակիցներ, որոնք առավել երիտասարդ էին (երկուսն էլ 63 տարեկան)։ 

Ֆումիո Կիսիդան Սինձո Աբեի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ վերջին երեք տարիներին զբաղեցնում էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր ուղեղային կենտրոնի՝ Քաղաքական հետազոտությունների խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նրա գլխավոր հաղթաթուղթը դիվանագիտական փորձն էր, սակայն, առկա տվյալների համաձայն, Աբեն նրան չի աջակցել։

Երրորդ թեկնածուն եղել է Սիգերու Իսիբան, որը զբաղեցնում էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ավելի վաղ նա զբաղեցրել էր նաև պաշտպանության նախարարի պաշտոնը։

Լուսանկարը՝ Nicolas Datiche / POOL / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter