HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան Sandvine ընկերությունը լուծարել է պայմանագիրը Բելառուսի հետ. ընկերության տեխնոլոգիան կիրառվում էր հազարավոր կայքերի արգելափակման համար

Ամերիկյան Sandvine ընկերությունը, որը Բելառուսի իշխանություններին վաճառում էր ինտերնետ թրաֆիկի ֆիլտրման տեխնոլոգիա, լուծարել է Բելառուսի իշխանությունների հետ կնքված լիցենզիոն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ կառավարությունն իր արտադրանքն օգտագործել է մարդու իրավունքների խախտման նպատակով։

Իր հայտարարության մեջ, որը մեջբերել է «Bloomberg» գործակալությունը, նշվում էր, որ ընկերության տեխնոլոգիային ավելացրել են օգտագործման կոդեր, որպեսզի խանգարեն նախագահական ընտրությունների հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ տեղեկատվության ազատ հոսքը։ Ընկերությունը սա դիտարկում է մարդու իրավունքների խախտում։ Ընկերության տեխնոլոգիան շարունակում է գործել Բելառուսում, սակայն Sandvine-ը կդադարեցնի թարմացնել այն, իսկ Բելառուսի մասնագետները չեն կարողանա ստանալ տեխնիկական աջակցություն։ 

«Bloomberg» գործակալության աղբյուրների տվյալներով՝ Sandvine-ի տեխնոլոգիան կիրառվել է օգոստոսին Բելառուսում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, որպեսզի սահմանափակվի հասանելիությունը հազարավոր կայքերի, այդ թվում Google-ին, YouTube-ին, Twitter-ին, Facebook-ին, արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների, ինչպես օրինակ, CNN-ին և BBC-ին, WhatsApp, Telegram և Viber հավելվածներին։

Sandvine-ը իր տեխնոլոգիան մայիսին ներկայացրել էր Բելառուսի իշխանություններին, որից հետո ռուսական Jet Infosystems ընկերության միջոցով իր սարքավորումները մատակարարել Բելառուս։ Սարքավորումները տեղադրվել են Մինսկում՝ Թրաֆիկի փոխանակման ազգային կենտրոնում։ Sandvine-ի տեխնոլոգիան թույլատրել է արգելափակել Բելառուսում ստացվող և ուղարկվող տրաֆիկի մինչև 40 %-ը։

Սեպտեմբերի 10-ին Sandvine-ի տեխնիկական տնօրեն Ալեքսանդր Հավանգը, աշխատակիցների հետ տեղի ունեցած տեսազանգի ժամանակ, խոստովանել է, որ Բելառուսն օգտագործել է ընկերության տեխնոլոգիան՝ կայքերի արգելափակման համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 10-ին նշել էր, որ Բելառուսի տարածքում համացանցն անջատվել է ոչ թե իշխանության նախաձեռնությամբ, այլ արտասահմանյան ներգործության արդյունքում։ Նրա խոսքերով՝ համացանցն անջատվել է արտասահմանից, որպեսզի «դժգոհություններ առաջանան բնակչության շրջանում»։ 

Լուսանկարը՝ forklog.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter