HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՏՄ երկրների վարորդներին կթույլատրվի ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում համապատասխան փոփախությունների իրականացման նախագիծն արդեն իսկ տեղադրվել է Ռուսաստանի նորմատիվ իրավական ակտերի առցանց հարթակում։

«Առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով, թույլատրել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին, ազգային վարորդական իրավունքի վկայականով վարել, տրանսպորտային միջոց»,- նշվում է օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այդ նպատակով տրանսպորտային միջոցների վարումը թույլատրվում է միայն ռուսական վարորդական իրավունքի վկայականով։ Ընդ որում, արգելքը չի տարածվում Ղրղզստանի և այն երկրների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։

«Առաջարկվող փոփոխություններն ընդլայնում են այն քաղաքացիների շրջանակը, որոնց վրա չի տարածվում այս արգելքը։ Օրենսդրական նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման վրա»,- նշում է ՆԳՆ նախարարությունը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Լուսանկարը՝ drom.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter