HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն այսուհետ պետք է իրականացվի մի շարք վայրերից որոշակի հեռավորության վրա 

Կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 17-ի նիստում հաստատեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները:

Ներկայում վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանուղազյանի խոսքով՝ ենթադրվում է, որ կսահմանվեն չափանիշներ, որոնց պետք է բավարարեն այն կազմակերպությունները, որոնք նախատեսում են այս գործունեության կազմակերպումը բնակավայրերում, կսահմանվեն նաև այն հեռավորությունները, որոնք պետք է պահպանվեն այդ նույն կազմակերպությունների կողմից նշված հաստատություններից: Օրենքի վերահսկողությունը վերապահված է Պետական եկամուտների կոմիտեին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020թ. նոյեմբերի  1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով, որի համաձայն 2020թ. նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջոցով տոտալիզատոր կազմակերպման  գործունեություն  կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն:

Մինչ նշված փոփոխության ընդունումը բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպում իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ չափանիշներ և պահանջներ սահմանված չէր:

Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:

Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`

  • Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում  և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում  և Սևան համայնքի վարչական սահմաններում,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի  վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտորոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, 
  • վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը,
  • նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին)  չլրացած ֆիզիկական անձանց և լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter