HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Թումո» կենտրոնին կից նախատեսվում է կառուցել մոտ 15 000 մ² մակերես ունեցող շինություն

«Էփիջի Լէբս Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևանում՝ Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15 000 մ² մակերեսով հողամասը՝ բացառապես ԵՄ «Թումո» ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին օգտագործման նպատակով, ամսական 18 300 դրամով՝ մինչև համալիրի կառուցման ավարտը: Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում:

Սիմոնյան կրթական հիմնադրամին Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15 000մ² մակերեսով հողամասը կտրամադրվի նվիրաբերությամբ՝ բացառապես ԵՄ «Թումո» ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման նպատակով՝ համալիրի կառուցման ավարտից հետո, բայց ոչ ուշ քան «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագրի ժամկետի ավարտը:

«Կառուցումը մեկնարկելու է հաջորդ տարվա սկզբին և ավարտվելու է 2 տարում: 2023 թվականի գարնանից կենտրոնը կսկսի աշխատել»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությոնյանը։

Ծրագրի իրականացումն ենթադրում է տարածքի ֆիզիկական ընդլայնում: Ծրագրի շրջանակներում  «Թումո»  կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15 000 մ² մակերես ունեցող շինություն: Շինությունը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ, որոնք Թումո ծրագրի տրամաբանական շարունակություն են և հնարավորություն են տալու բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուն պես, ձեռք բերել STEM-ին առնչվող կիրառական և առաջադեմ հմտություններ, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter