Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին՝ Հայաստանի առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.00C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.20C (2007 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.30C
Գետերի, լճերի, ջրամբարների վիճակը։ Տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել