HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի համար վստահելի գործընկեր է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է ՕԵԿ-ականներին կուսակցության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ: Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջև «Օրինաց երկիր»-ը հիմնադրվեց, ամրացավ, կայացավ և շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած և խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ-ը մեծ ներուժ ունի և առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ ևս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն և նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջև դրված խնդիրները լուծել:

«Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է և շատ գնահատելի որակ»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ «Օրինաց երկիր»-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով:

Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՕԵԿ-ականները այսուհետ ևս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, և մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաև ձեր ակտիվ մասնակցությամբ: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter