HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ ապագա՝ պատրաստակամություն եմ հայտնում Ձերդ Գերազանցության հետ ջանքեր գործադրելու այն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում: Հայաստանը բարձր է գնահատում նաև Ճապոնիայի նշանակալի դերը միջազգային և տարածաշրջանային խաղաղության ապահովման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման հարցերում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter