HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխութի՞ւն

Աբո Պողիկյան

Ի՞նչ փոխուած է Հայաստանի մէջ:

Ինչո՞ւ համար սիրուած երգիչ մը՝ Շուշան Պետրոսեանը, որ հայրենասիրական, ազգային երգերու հրաշալի կատարող մըն է եւ որուն ընտրած երգերը ունին դաստիարակող, ներշնչող ազդեցութիւն, ընդունած է մտնել իշխող կուսակցութեան ընտրական ցուցակին մէջ:

Ինչո՞ւ համար ընդդիմադիր, քննադատական սուր յօդուածներով յայտնի «Առաւօտ»ի նման թերթի մը աշխատակիցը, յանդուգն ու սուր գրիչ ունեցող հրապարակագիրը՝ Մարգարիտ Եսայեանը, որուն ակնարկները նաեւ ուղուած էին իշխանութեան դէմքերու անիրաւութեանց դէմ, ընդունած է մաս կազմել նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած Հայաստանի Հանրապետական կուսակցութեան ընտրական ցուցակին:

Եթէ այս երկու կին գործիչները շարժած են այն տրամաբանութեամբ, որ իշխանութիւնները իրենց կարելին կ՛ընեն երկիրը բարելաւելու, ժողովուրդին վիճակը թեթեւցնելու, Հայաստանը բարգաւաճ, արդար պետութեան մը վերածելու, եւ որ այդ ճամբուն վրայ իրենք իրենց մասնակցութեամբ կրնան արագացնել գործընթացը ու սրբագրել թերութիւնները, ապա մեզի կը մնայ յաջողութիւն մաղթել իրենց եւ ուժ ու կորով՝ դիմանալու ժողովուրդին յանդիմանող նայուածքներուն ու յուսախափ արտայայտութիւններուն:

Չենք ուզեր հաւատալ, որ իշխանութեան անփոփոխելիութեան գաղափարին հետ հաշտուելով՝ այս գործիչները մղուած են զուտ շահադիտական նկատառումներով, անոր մաս կազմելով՝ անձնական օգուտներ քաղելու տրամադրութիւններով:

Իշխանութեան կողմէ այս եւ իրենց նման քանի մը գործիչներու ներառումը ընտրական ցուցակին մէջ, պարզապէս քարոզչական մարտավարութիւն մը չէ՞՝ հասարակութեան մէջ այն տպաւորութիւնը ստեղծելու համար, որ՝ տեսէ՛ք, մենք թարմութիւն կը բերենք մեր շարքերուն մէջ:

Կրնանք վստահութեամբ արձանագրել, որ իշխող շրջանակը այս գործիչները պիտի գործածէ իբրեւ գեղագիտական շպար՝ նոյն տգեղ իրականութիւնը թաքցնելու համար:

Մեկնաբանություններ (3)

NAN
um en handznum mer apagan um, gone gitakcum en?????
Գոհար
Միայն մի բան կարող եմ հավելել, որ հույս ունեմ այս անգամ գոնե այդ շպարված իշխանության ներկայացուցիչերը փոքր ինչ խիխճ կունենան և մի փոքր էլ ժողովրդի մասին կմտածեն...Համենայդեպս թող երգչուհին մնա իր տեղում,լրագրողտ իր,իշխանությունը իր,այդ դեպքում անեմ ինչ դեպի բարելավման կգնա....
Nazik
Հարգելի Պողիկյան,մի՞թե Դուք չգիտեք,որ Հայաստանում,բոլորն իրենց շահերն ունեն,թե լրագրող,թե արվեստագետ:Եթե ինչ որ քննադատական բան էլ գրում են,ապա շատ դեպքերում հաշվենկատորեն են անում:Այնպես որ,միշտ չէ որ լրատվամիջոցներում համարձակ հանդես եկող լրագրողները մինչև վերջ այդպիսին են մնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter