HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աթենքում տեղի ունեցավ «Հիշելով Վիլյամ Սարոյանին» ցուցահանդեսի բացումը

Հունաստանում մեկնարկած հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքի շրջանակներում, Աթենքում ՀՀ դեսպանության ու Հունաստանի ազգային գրադարանի հովանավորությամբ և «Հայ-հունական հետազոտությունների կենտրոնի» նախաձեռնությամբ, սույն թվի մարտի 19-ին' երեկոյան ժամը 18:30-ին, Հունաստանի ազգային գրադարանի կենտրոնական սրահում կատարվեց «Հիշելով Վիլիամ Սարոյանին» ցուցահանդեսի բացումը:

Ցուցհանդեսի համար, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից' Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, և Միջին Արևելքից' Իրանից և Լիբանանից, ինչպես նաև Հայաստանից և Հունաստանից ի մի էին բերվել Սարոյանի բազմաթիվ գրքերի բնագրերն ու թարգմանությունները ու նաև կտրոններ 'տեղական թերթերի անդրադարձերից, Սարոյանի' լուսանկարներ և աշխատություններից հատվածներ:

Ցուցահանդեսի բացումը հերթաբար կատարվեց Հունաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Տոնիա Արախովայի և ապա տնօրեն, համալսարանի պրոֆեսոր' պրն Մուցոպուլոսի բարի գալստյան խոսքերով, որից հետո ՀՀ դեսպան պրն Գագիկ Ղալաչյանը, ի հարգանք Սարոյանի հիշատակին, հայերենով ողջույնի խոսք ուղղեց ներկաներին: Նա անդրադառնալով Սարոյանի գործին և կյանքին, մասնավորապես մեջբերեց Սարոյանի հետևյալ խոսքը. «Թեև անգլերեն եմ գրում, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել' հայկական է: Ուրեմն' ես հայ գրող եմ», որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Դեսպան Ղալաչյանի խոսքերը նույն պահին հունարենի էր թարգմանում «Հայ-հունական հետազոտությունների կենտրոնի» պատասխանատու' Հովսեփ Քասեսյանը, ով այնուհետ նույն կենտրոնի անունից խոսեց՝ կազմակերպված միջոցառման նշանակության մասին:

Օրվա առիթով, որպես հիմնական բանախոսներ, հանդես եկան գրող-ակադեմիկոս Թանասի Վալտինոսը և Աթենքի համալսարանի պրոֆեսոր' Ֆոտիոս Դիմիտրակոպուլոսը: Վերջիններս մանրամասնորեն անդրադարձան Սարոյանի կյանքին և ստեղծագործությանը' մեջբերելով հատվածներ մեծ գրողի հայտնի գործերից:

Երիտասարդ ուսանողուհի Կաթրին Աճեմյանի ելույթը օրվա անակնկալն էր: Նա խոսեց իր պատանեկան շրջանի և ապա ուսանողական կյանքի վրա Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների թողած հետքերի մասին:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև 2012 թ. Ապրիլի 13-ը:

«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 20.03.2012.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter