HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելառուսի ԶԼՄ-ները նյութերը հրապարակել են առանց լուսանկարների. պատճառը երկու ֆոտոթղթակիցների ձերբակալությունն է

Բելառուսի մի շարք անկախ լրատվամիջոցներ սեպտեմբերի 17-ին, ի նշան ֆոտոթղթակիցներ Վլադիմիր Գրիդինի (Tut.by) և Ալեքսանդր Վասյուկովիչի («Новы час») ձերբակալության, իրենց կայքերի գլխավոր էջերից հեռացրել են լուսանկարները։ Այդ մասին գրում է «Meduza»-ն։ Սեպտեմբերի 16-ին լուսանկարիչները 11 օրով կալանավորվել են՝ չթույլատրված բողոքի ակցիային մասնակցելու համար։ Նրանք ձերբակալվել էին սեպտեմբերի 13-ին, երբ մտել էին սրճարան լուսանկարները խմբագրություն ուղարկելու համար։

«Մենք վրդովված ենք ուժայինների գործողություններով և դատավորների որոշումների անարդարությամբ։ Մենք պահանջում ենք դադարեցնել ճնշումները լրագրողների նկատմամբ։ Մենք կպայքարենք մեր իրավունքների համար և կշարունակենք անել մեր գործը»,- նշվում է «Tut.by»-ի հայտարարության մեջ։

Ակցիային մասնակցում են «Tut.by»-ը, «Новы час»-ը, «Onliner»-ը, «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, «Белсат»-ը, «БелаПан»-ը, «Медиазона.Беларусь»-ը, Բելառուսի լրագրողների ասոցիացիան, Լրագրողների «Пресс-клуб» միությունը։

Սեպտեմբերի սկզբին Մինսկում ձերբակալվել է վեց լրագրող, որոնք լուսաբանում էին ուսանողների բողոքի ակցիան։ Նրանք մեղադրվում են, իբր, ուսանողական ցույցերին մասնակցելու և ընդդիմադիրների գործողությունների համակարգումն իրականացնելու մեջ։ Դատարանը անձնական տվյալները փոխած վկաների ցուցմունքների հիման վրա լրագրողների կալանավորման որոշում է կայացրել։ Վկաները չեն կարողացել կոնկրետ նշել այն տեղանքը, որտեղ իրականացվել է իրավախախտում։

Սեպտեմբերի 11-ին Մինսկի դատարանը 15 օր ժամկետով կալանավորել է լրագրող Դմիտրի Սեմչենկոյին, որն ավելի վաղ աշխատում էր Լուկաշենկոյի աշխատակազմում։ Նա մեղադրվում էր չհամաձայնեցված բողոքի ցույցին մասնակցելու մեջ։

Սքրինշոթը՝ «Meduza»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter