Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը
2012 թվի մարտի 25-ին (կիրակի), Գյումրիում 5-րդ անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է, որ տոնական հանդիսությանը կկայանա ժամը 14:00-16:00-ին Գյումրու «Կինո Հոկտեմբեր»-ի ճեմասրահում' Գյումրի, Վարդանանց (կենտրոնական) հրապարակ հասցեում:
Հանդիսությանը մասնակցելու են հրավիրվում բոլոր նրանք, ում համար թանկ է խոսքի, արտահայտման եւ մամուլի ազատությանը, ով կարեցածը ներդրել է եւ ներդնում է Խոսքի ազատության հաղթանակի համար: Հանդիսությանը ներկա են լինելու լրագրողներ, ԶԼՄ-ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարար աշխարհի մարդիկ:
Անցյալ տարիներին Խոսքի Ազատության Օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցներ: Այս տարի նույնպես նախատեսվում է հատուկ պարգեւներ հանձնել իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների, ԶԼՄ-ների, քաղաքացիների, ինչպես նաեւ' մարդկանց, ովքեր ջանքեր են ներդրել Խոսքի ազատության պաշտպանության եւ լավագույն կիրարկման համար:
Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ տարիներ առաջ համաժողովրդական զորակցության եւ հանգանակության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ' փրկել եթերազրկման սպառնալիքից:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել