HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է հաստատվել

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են: Մեկը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից է, մյուսների մոտ վիրուսը հայտնաբերվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 352 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 54 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 326 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter