HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021 թվականի վերջ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը,  կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել  մինչև 2021 թվականի վերջ։

«Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի»,- նշվում է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության։


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter