HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել են հերթական խորհրդատվությունները Արցախի և ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱԳՆ կենտրոնական ապարատի պատվիրակությանը, որը ղեկավարում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակությանը և բարձր գնահատել արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ համագործակցությունն ու խորհրդատվությունների պարբերական անցկացումը՝ միտված արտաքին քաղաքական ոլորտում ջանքերի համակարգմանը և միջազգային հարաբերությունների զարգացմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որոնք գործնական մեխանիզմ են հանդիսանում՝ փորձի, գիտելիքների և գաղափարների փոխանակման համար՝ համահայկական նշանակություն ունեցող արտաքին քաղաքական օրակարգի ավելի արդյունավետ կերպով առաջմղման նպատակով։

Այնուհետև քննարկումները շարունակվել են համապատասխան ստորաբաժանումների միջև՝ 2019-2020 թթ. խորհրդատվությունների պլանի համաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter