HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահ Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։

Իր հերթին Վահագն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի գործընկերների հետ գործող ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter