HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռինդի վերակառուցված, կահավորված մանկապարտեզը պատրաստ է շահագործման

Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի  շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։

Ինչպես հայտնում է ՀՏԶՀ-ն, մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2011 թվականի համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր կազմվել և արգելվել էր գործունեության շարունակությունն` այդ պայմաններում. խոհանոցը, սանհանգույցները և խմբասենյակները կառուցումից ի վեր հիմնովին չէին նորոգվել։

Հաշվի առնելով հանգամանքը, որ մանկապարտեզի նորոգումը համարվել էր համայնքի առաջնային խնդիր, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի` հենց առաջին բաղադրիչով մեկնարկեցին շինարարական աշխատանքները։ Շենքի վերանորոգումից զատ` իրականացվել են նաև երեսպատման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Մանկապարտեզը ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Արդյունքում կառույցն արդեն պատրաստ է  իր հարմարավետ ու լուսավոր հարկի տակ ընդունել Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի։

Շինարարության  իրականացման համար ներդրվել է 126 մլն 733 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքի քսանչորս տոկոսը կառավարության, չորս  տոկոսը համայնքի համաֆինասավորումն է, մնացածը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter