HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կոնֆերանս է անցկացվել

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սեպտեմբերի 18-ին անցկացվել է կոնֆերանս` «Ինքնասպանություն կատարելու պատճառները և կանխարգելման ուղիները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության երաշխիքները որպես նյարդահոգեկան լարվածության թոթափման կարևոր գործոն» թեմայով:

Կոնֆերանսին մասնակցել են Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, ռազմական ոստիկանության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև թեմային առնչվող հիմնախնդիրներին քաջատեղյակ քաղաքացիական մասնագետներ:

ԶՈՒ ԲՀԱ վարչության կազմակերպած կոնֆերանսը միտված է եղել ներկայացնելու զինծառայողների բարոյահոգեբանական կայունության ամրապնդման ոլորտում զորքերի հոգեբանական ապահովման գործառույթները, զորամասերում իրականացվող աշխատանքները:

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին, դրանց պատճառներին ու նպաստող պայմաններին, ընդգծել ուսումնասիրությունների արդյունքում հաստատված կանխարգելման միջոցառումների, խնդիրների լուծման արդյունավետ ուղիների ներդրման կարևորությունը:

Քննարկումների արդյունքում որոշվել է վերլուծել կոնֆերանսի մասնակիցների ելույթները, մշակել դեպքերի և պատահարների կանխարգելման ամբողջական համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter