HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցություն տրամադրելու պատգամավորների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայնով:

Ըստ նախագծի՝ մի շարք արտոնությունների տրամադրման ժամկետը կերկարաձգվի ևս երեք տարով, ինչպես նաև նոր արտոնություններ կտրամադրվեն, ինչպես` ընտանիքում երկու և ավելի աշակերտ ունենալու դեպքում՝ դպրոցական դասագրքերի գումարը մասնակի կամ ամբողջական փոխհատուցելու է Կառավարությունը: Նախագիծը ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով սահմանապահ համայնքների բնական գազի, սպառած էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցում է Կառավարությունը: Առաջարկվում է նաև այլ արտոնություններ ներառել` այդ թվում հողի գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցում:

Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանված գյուղատնտեսական և/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվելու է փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին: Իսկ եթե նույն գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչներն առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերեն, տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` համապատասխանաբար 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն դրամ:

Զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվելու է միանվագ գումարային հատուցում` 5 միլիոն դրամ: Պետական բյուջեի միջոցների հաշվին է իրականացվելու նաև վնասված կացարանի ծախսերը: Նախագիծը քննարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ:

Լուսանկարում՝ Ադրբեջանի հրետակոծություններից վնասված բնակչի տունը (Տավուշ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter