HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայուն զարգացման նպատակների խորհրդում Հայաստանում գործող ՀԿ-ների ներգրավման գործընթացի երկրորդ փուլն ամփոփվել է

ԱԳՆ-ն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ից 16-ը արտաքին գործերի նախարարությունում կայացավ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով իրականացված մրցույ­թի երկրորդ փուլը՝ ըստ ոլորտային խմբերի, որի արդյունքներով ԿԶՆ խորհրդում առաջիկա երկու տարիների ընթացքում կներգրավվեն ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների ղեկավարները․

Ընտրական երկրորդ փուլն իրականացվել է ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի» մասին ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշմամբ սահմանված կարգով։ Որոշման կայացման եղանակն ընտրվել է տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում։

Մասնակիցների նախապատվությամբ յոթ ոլորտային խմբերից երկուսում կատարվել է վիճակահանություն, իսկ հինգում ներկայացուցիչն ընտրվել է հանդիպման մասնակիցների կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter