HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Աշոտյանը՝ ԱԺ նախագա՞հ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի ուզում լինել կառավարությունում, այլ ցանկանում է վերադառնալ օրենսդիր աշխատանքի՝ լինել ԱԺ պատգամավոր: Բայց ոչ շարքային: ըստ որոշ տեղեկությունների՝ Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման փոքր պաշտոնով եւ հնարավոր է՝ զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ նաեւ դրանով է բացատրվում այն փաստը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվեց ՀՀԿ գործադիր մարմնում, այլեւ դարձավ ՀՀԿ փոխնախագահ: Ներկայիս ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ՀՀԿ հնաբնակներից է, ՀՀԿ փոխնախագահ չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter