HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։

Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնել, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter