HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ի նշան բողոքի՞

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշումը կարող է կապված լինել այն փաստի հետ, որ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը Հովիկ Աբրահամյանն է:

«ՀԺ»-ի ՀՀԿ աղբյուրների փոխանցմամբ՝ Հայրապետյանը շատ վատ հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ եւ նրա ԱԺ նախագահ դառնալուց հետո ԱԺ չի մտել եւ դա արել է միայն ԱԺ նախագահի պաշտոնից նրա հրաժարականից հետո: Աբրահամյանի հայտնվելը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում Հայրապետյանի վրդովմունքն է հարուցել: Առայժմ պաշտոնապես չի հաստատվել, որ նա առաջադրվում է, բայց մեծ է հավանականությունը, որ նման որոշ իրոք կայացրել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter