HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». 15 մեծամասնական թեկնածու Կոնգրեսից

Շարունակվում են մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների մեծամսնական ընտրակարգով առաջադրումները: Երեկվա դրությամբ Հայ ազգային կոնգրեսից մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների թիվը 15-ն է: Այսպիսով՝ թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է Վլադիմիր Կարապետյանը, թիվ 4 ընտրատարածքում՝ Արամ Մանուկյանը, թիվ 8-ում՝ Վահագն Խաչատրյանը, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել են Խաչատուր եւ Սարիբեկ Սուքիասյանները, թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել է Տիգրան Տեր-Պետրոսյանը, թիվ 14 ընտրատարածքում՝ Ռազմիկ Պետրոսյանը, թիվ 15 ընտրատարածքում՝ Մկրտիչ Սափեյանը, թիվ 23-ում՝ Վարդան Ջհանգիրյանը, թիվ 24-ում՝ Սպարտակ Ջիվանյանը, թիվ 25-ում՝ Սասուն Միքայելյանը, թիվ 26-ում՝ Խաչիկ Ավետիսյանը, թիվ 37-ում՝ Վարազդատ Վարդազարյանը, թիվ 38-ում՝ Դավիթ Մաթեւոսյանը, թիվ 39-ում՝ Ավետիք Ավետիսյանը, թիվ 41-ում՝ Սպարտակ Հարությունյանը: Այս պահին հայտնի է, որ թիվ 9 ընտրատարածքում առաջադրվելու է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter