HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկում կայացած կանանց երթի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 300 մարդ

Մինսկում սեպտեմբերի 19-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են կանանց երթի ավելի քան 300 մասնակիցների։ Այդ մասին հայտնում է «Весна» իրավապաշտպան կենտրոնը։

«Ազատություն ռադիոկայան»-ի բելառուսական ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվել է 73-ամյա ակտիվիստ Նինա Բագինսկայան, որը դարձել է Բելառուսում տեղի ունեցող բողոքի ցույցերի խորհրդանիշներից մեկը։ «Tut.by»-ի տվյալներով՝ որոշ ժամանակ անց Բագինսկայային ազատ են արձակել։

«Nexta»-ն էլ հայտնում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները, «Айсберг» առևտրի կենտրոնի մոտ, արգելափակել են երթի մասնակիցներին։ Ուժայինները սկսել են քաշքշել երթի մասնակից կանանց։

Երթի արգելափակված մասնակիցները վանկարկել են «Մենք զբոսնում ենք»՝ կրկնելով Նինա Բագինսկայայի «Ես զբոսնում եմ» արտահայտությունը։ Վերջինս այդ նախադասությունն ասել է օգոստոսի 13-ի ակցիայի ժամանակ, երբ օմօնականը փորձել է կանգնեցնել ակտիվիստին։

Ձերբակալվածների թիվը բավականին մեծ է, որի արդյունքում ոստիկանական ավտոմեքենաների մոտ գոյացել են հերթեր։ Ձերբակալվածների մի մասին ազատ են արձակել, քանի որ ուժայինների ավտոմեքենաներում տեղ չի եղել։ Երբ բոլոր մեքենաները լցվել են, ուժայինները հեռացել են, սակայն շուտով վերադարձել և վերսկսել են ձերբակալությունները։ Առնվազն երկու կին հոսպիտալացվել է։

Լուսանկարը՝ «Ազատություն ռադիոկայանի» բելառուսական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter