Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
Արցախում սեպտեմբերի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք:
ԱՀ առողջապահության նախարարությությունը հայտնում է, որ վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել