
Երեւանում ավիատորներին նվիրված հուշաղբյուր է բացվել
Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ ավիատորների շենքերի հարեւանությամբ, բացվել է ավիացիայի աշխատողներին, այդ թվում՝ զոհված ավիատորներին նվիրված հուշաղբյուր:
Բաբաջանյան փողոցի այս շենքերում ապրում են ավիատորների ընտանիքները, որոնք նախկինում բնակվում էին «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան երկու բարձրահարկերում: Այդ շենքերը քանդվեցին օդանավակայանի վերակառուցման շրջանակներում:
Հուշաղբյուրի վրա «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրն է, որը քանդելու ծրագրին դեմ են արտահայտվում հատկապես ավիացիային առնչվող մարդիկ: Տեղադրված է նաեւ արծվի քանդակ, որը խորհրդանշում է թռիչքը, այդ թվում՝ նրանց, ովքեր այդպես էլ չեն վերադարձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել