HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․կան զոհեր

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 21։25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հինգ ուղևոր հոսպիտալացվել է Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Յուրիկ Ս․-ի և ուղևոր Շուշանիկ Գ․-ի (ծնված 1949 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter