HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է ընթանում

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, բռնկված հրդեհի հանգամանքները պարզելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ ) հետաքննություն է ընթանում։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։ 

Նշենք, որ Մատենադարանի հետնամասում հրդեհը բռնկվել էր տարբեր օջախներով, այրվել է շուրջ 2.5 հա տարածք՝ խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր: 

Սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր, կցելով հրդեհի լուսանկարները, նշում էին, որ հրդեհի պատճառը «Evocabank»-ի միջոցառումն էր․ բանկը նշում էր իր 3 և բանկի հիմնադրման 30 ամյակը։ Միջոցառման ավարտին նաև նախատեսված էր հրավառություն։

Աննա Բաղդասարյանի փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում ուսումնասիրվում են նաև մամուլում շրջանառված մի շարք վարկածներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter