HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը Վիեննայում  հանդիպել է ՌՈՍԱՏՈՄ-ի գլխավոր տնօրենի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցներ քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter