HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիագարա ջրվեժը՝ Հայաստանի դրոշի լուսային գունավորմամբ

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան, ժամը 22:00-ից 22:30 Նիագարա ջրվեժը լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով։ Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ բազմաթիվ հայեր հավաքվել էին՝ Կանադայի կողմից դիտելու ջրվեժը։ Եկել էին թե՛ Մոնրեալից, թե՛ Տորոնտոյից, թե՛ Օտտավայից և թե՛ Կանադայի այլ քաղաքներից՝ Նիագարայի՝ եռագույնով լուսավորումը դիտելու և ՀՀ անկախության 29-րդ ամյակը տոնելու։

Նախաձեռնությունն իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ։

Լուսանկարները՝ Մարիամ Մուղդուսյանի, Իսկուհի Կիրակոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter