HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բազմաթիվ քաղաքացիներից դիմումներ են ստացվել:

«Դեպքերի առթիվ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ՝ որոշում է կայացվել՝ տուրիստական գործակալության տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)», - նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter