HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.

«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:

Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:

Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»»,- տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter