HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գործարարի ֆիննական ներդրումների վերաբերյալ կասկածները փարատվել են

Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին անդրադարձել էինք հայ գործարար, այն ժամանակ Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտակ Թովմասյանին պատկանող ընկերության ֆիննական ներդրումներին: Արտակ Թովմասյանը պարզաբանումներ է ուղարկել՝ հոդվածում նշված որոշ փաստերի և իրադարձությունների շուրջ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։  Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հոդվածում ընկերության ներդրումների օրինականությունը կասկածի տակ էր դրվել՝ կապված ռուսական «Առաջին հանրապետական Բանկի» լիցենզիան դադարեցնելու և դրա սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հետ: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ «Առաջին հանրապետական Բանկի» սեփականատերն իր վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով յուրացրել էին բանկի ակտիվները: Հոդվածի հրապարակման պահին քրեական գործի  քննությունը դեռ ավարտված չէր և հետաքննող լրագրողները չէին բացառել, որ ֆիննական փոքր քաղաքում հայ-ռուսական ներդրումը կարող էր կապված լինել ռուսական բանկից յուրացված փողերի հետ:

«Առաջին հանրապետական Բանկի» սեփականատիրոջն առնչվող քրեական գործի  քննությունը, ներառյալ՝ դրանով կայացված դատավճռի բողոքարկման գործընթացներն ավարտվել են միայն 2020  թվականին: Պարզվել է, որ  մի քանի տարի տևած քննության ընթացքում ստուգվել են  բանկային միջոցների յուրացմանը մի շարք ավանդատուների, այդ թվում՝ Արտակ Թովմասյանին պատկանող «Թրիփվուդ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ընկերության հնարավոր մասնակցությունը: Քրեական գործի քննությամբ և դրա արդյունքներն ամրագրող  դատական ակտերով հաստատվել են, որ «Թրիփվուդ Ինվեսթմենթս Լիմիթիդ» ընկերությունը, դրա պաշտոնատար անձինք  կամ ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք բանկի սեփականատիրոջը մեղսագրվող արարքների հետ որևէ առնչություն չունեն։ Արձանագրվել է նաև, որ բանկի և ընկերության հարաբերություններն իրավաչափ են եղել, որի ուժով  ընկերությունը հայտնվել է բանկի լուծարային կառավարչի կողմից հաստատված պարտատերերի ցանկում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter