HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն ՝ Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին:

«Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը»,-մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում:

Մեկնաբանություններ (2)

Abhishek
usa and nato should rethink about their alliance and remove turkey from nato .You might be thinking that Armenia is a small country why to get in to this .If you are so called leaders then protect Armenia and countries that can eliminate radicals
Mrigank
I am a Hindu from Indian state of Odisha and i fully support our Armenian Brothers and sisters in these tough times , i have known Armenian Law students on Exchange here in India From Yerevan State Law University and they were friendliest people i have seen. I hope our Governemnets stay strong against Radical Islamic Terrorism

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter