HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին Սևակ Աղաջանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Արցախի արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը՝ կից օրենքների նախագերի փաթեթով:

Հանձնաժողովը քննարկել և ներկայացված բոլոր նախագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացութուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter