HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդական վկայականի առնչվող գործողությունների համար անհրաժեշտ է հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով

Ոստիկանությունը տեղեկացնում է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։

Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել պատշաճ ծառայություն՝ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 23.09.2020 թվականից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Մինչև վերոնշյալ ամսաթիվը այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ 23.09.2020 թվականից՝ այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։

Հերթագրումն անհրաժեշտ է կատարել Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի «Վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրում» համակարգի միջոցով։

Մեկնաբանություններ (20)

Մհեր
Վարորդական վկայականի վրայի նկարը չի երևում ,ինչպես կարող եմ փոխել
Կարո
Հերթահրբել եմ, բայց հաղորդագրություն չեմ ստացել093914644։Տավուշի մարզ
Էդգար
Բարև ձեզ խնդրում եմ հերթագրել Վարորդական վկայական ստանալու համար, 077178771
Արթուր Մատինյան
Լրացել է վարորդական վկայականի ժամկետը։ Խնդրում եմ հերթագրել վարորդական վկայական ստանալու համար։
Էդգար
լրացել է Վարորդական վկայականի ժամկետը.Խնդրում եմ հերթագրել վարորդական վկայական ստանալու համար.098563218
Արմեն Հայրապետյան
Լրացել է վարորդական իրավունքի ժամկետը
Պարգև
Բարև Ձեզ , խնդրում եմ հերթագրել միջազգային վարորդական վկայական ստանալու համար 093655385
Արթուր
Լրացել է վարորդական վկայականիս ժամկետը B կատիգորիա
Միքայել
Լրացել է վարորդական իրավունքի ժամնետը։
. Վանիկ
Հերթագըվել վարորդական իրավունկն փոխելու համար
Կարինե
Վարորդական վկայականի փոխանակում ժամկետը լրանալու կապակցությամբ
Վարդան
Բարև ձեզ որքան ժամանակահատվածում է վերականգնվում կորցրած վարորդական իրավունքը
Սահակ
Վարորդական վկայական փոխելու համար
Արման
Բարև դզեզ կարողեք ասել ես գտնվումեմ ՌԴ ում լրացել է ՎԻ ժամկետն որտեղ կարելի է փոխարինել
Դալլաքյան Գուրգեն
Հերթագրման հայտը լրացնելուց հետո հետադարձ կապ չկա՝ ոչ մի տեղեկույթ չի գալիս այն մասին, թե որ համարն ես, երբ պետք է մոտենաս համապատասխան բաժին։ Ին՞չ անել․․․
ՄՆվել
Կռանում է
Ռուստամ
Վարորդական վկայականի ժամկետը լռանում է ինչպես գրանցվել որ ստանանք նորը
Արթուր Պետրոսյան
Բարև ձեզ խնդրում եմ հերթագրել Վարորդական վկայական ստանալու համար, շնորհակալություն 041880047
Անահիտ
Բարև Ձեզ , խնդրում եմ հերթագրել վարորդական վկայական ստանալու համար , շնորհակալություն 077 78 44 45
Tigran
Լրացել է վարորդական վկայականի ժամկետը ։ինչպես ստանալ նորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter