HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջգերատեսչական խորհրդակցություններ են տեղի ունեցել Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին տեղի են ունեցել միջգերատեսչական խորհրդակցություններ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև՝ նախարարների գլխավորությամբ։

Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter