Հույները գալիս են Հայաստան
Ս.թ. մարտի 22-ին ՀՀ հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը:
Այցի շրջանակներում ՀՀ հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կկնքվի փոխգործակցության համաձայնագիր:
Հունական պատվիրակության կազմում են Հունաստանի տնտեսական, սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիռաֆիսը և Արտաքին կապերի պատասխանատու Մարթա Թեոդորոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել