HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից մարդասիրական օգնություն է փոխանցվել Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին

Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ փոխանցվել են Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը:

«Վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը: Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ «Chevy Chase» կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter