HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պաշտպանություն Երեւանի

Երևան քաղաքի ներկա քաղաքաշինական իրավիճակն այսօր ավելի քան երբևէ քննարկվում է հանրության շրջանում։ Մենք՝ մի շարք կազմակերպություններ ու միավորումներ, մեր աջակցությունն ենք հայտնում ու միանում 2012 թվականի մարտի 7-ին սկզբնավորված Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորմանը` կյանքի կոչելու համար Երևանի հանրությանը այսօր հուզող մի շարք համընդհանուր գաղափարներ։ 

Այս հայտարարությամբ մենք համախմբվում ենք ներքոնշյալ կետերի իրականացման համար տարվող միջոցառումներին` հանուն Երևանի պահպանության.

  1. Երևանի կենտրոնն ամբողջությամբ հայտարարել հատուկ պահպանման ենթակա գոտի և ժամանակավորապես կասեցնել նոր շինարարական աշխատանքների թույլատրումը,
  2. բացառել հանրային, հատկապես կանաչ տարածքների հաշվին իրականացվող ցանկացած կառուցապատում և ձեռնարկել քայլեր տարիների ընթացքում հասարակությունից վերցված ունեցվածքը հետ վերադարձնելու ուղղությամբ,
  3. Երևան քաղաքի՝ տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում առկա և դեռևս չապամոնտաժված շինությունները ներառել պահպանության ենթակա հուշարձանների ցուցակում և վերանայել դրանց տարածքների կառուցապատմանն առնչվող բոլոր որոշումները, 
  4. անհապաղ սկսել վերջին երկու տասնամյակների ընթացքում ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը (Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում),
  5. համաձայն ՀՀ օրենսդրության՝ ապահովել հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներին` քաղաքաշինական յուրաքանչյուր ծրագրի ու նախագծի համար իրականացնելով արդյունավետ իրազեկում և հանրային քննարկում՝ հաշվի առնելով հանրության կարծիքը:

ԱԺԶ մշակութային ՀԿ

Արամի խաչմերուկ շարժում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Հին ու նոր քաղաք հիմնադրամ

Պետական կարիքների զոհեր ՀԿ

ՈւրբանԼաբԵրևան – Քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտ

Քաղաքացիական ֆորում ՀԿ

Ուտոպիանա.ամ - մշակութային-ստեղծագործական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter