HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Չինաստանի հետ գործակցությունն ընդլայնել ու ամրապնդել: Վարչապետի խոսքով՝ դրա համար լավ հիմք են նախորդ տարի Պեկինում ունեցած իր քննարկումները Չինաստանի նախագահի և վարչապետի հետ:

Թիան Էրլունը հավելել է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմամբ: Դեսպանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում երկու պետությունների միջև աճել է առևտրաշրջանառությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, առողջապահության, կրթական ոլորտներում համագործակցությանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter