HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 9 նոր դեպք: Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են:

Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 862 փորձանմուշի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter