HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկին հանձնել է մարտական դրոշ

Սեպտեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկին է հանձնել մարտական դրոշ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքը։

Ըստ ԱՀ ՊՆ-ի՝ հանդիսավոր միջոցառման ընթացքում ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է զորամասի անձնակազմին և համոզմունք հայտնել, որ նրանք այսուհետ առավել մեծ եռանդով ու պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված ծառայողական ու մարտական խնդիրները:

«Հանդիսավոր միջոցառման ավարտին զորամասի անձնակազմը դրոշի ներքո կատարել է ԱՀ պետական օրհներգը և իրականացրել հանդիսավոր շարանցում, որից հետո բանակի հրամանատարը զրուցել է զորամասի անձնակազմի հետ, հետաքրքրվել առօրյա ծառայության ընթացքով, սոցիալ կենցաղային պայմաններով ու ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերով և հետագա անելիքների վերաբերյալ  տվել անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ», - նշված է ՊՆ-ի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter