HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջհանգիրյանն էլ առաջադրվեց

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների առաջադրման վերջնաժամկետն ավարտվում է վաղը: Համամասնական ընտրակարգով առայժմ ոչ մի կուսակցություն կամ դաշինք առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել: Փոխարենը մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների պակաս չի զգացվում:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն առաջադրվել է Երեւանի թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր): Նույն ընտրատարածքում են առաջադրվել նաեւ «Արտակ Սարգսյան» ԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): Նրանց հետ ընտրապայքարի մեջ կմտնի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն, Արաբկիր) առաջադրվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ անդամ Արթուր Գեւորգյանը: Նա առայժմ մրցակիցներ չունի:

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել է (Կենտրոն, Նորք-Մարաշ) «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը: Նշենք, որ նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ Սարիբեկ Սուքիասյանի եղբայրը` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Շատ հնարավոր է վերջինիս թեկնածությունը ընտրատարածքային հանձնաժողովը չգրանցի, քանի որ, ըստ ոստիկանության, նա 10 ամսից ավելի Հայաստանում չի բնակվել: Սարիբեկ Սուքիասյանի առաջադրումն ավելի շատ «ապահովագրվելու» նպատակ է հետապնդում, եւ եթե հանձնաժողովը Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը գրանցի, ապա նա կհանի իր թեկնածությունը:

Արագածոտնի մարզում իր թեկնածությունն առաջադրել է նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Մկրտիչ Սափեյանը: Նրա մրցակիցները լինելու են ՕԵԿ անդամ, Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանն ու Թալինի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մնացական Մնացականյանը:

Գեղարքունիքի մարզի թիվ 23-ում առաջադրվել է նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` «Թեժ Վոթերֆոլ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ջհանգիրյանը:

Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքաելյանը: Նրա մրցակիցը լինելու է ԲՀԿ անդամ Դավիթ Քոչարյանը:

Գագիկ Ծառուկյանի խնամին` ԲՀԿ անդամ Մուրադ Գուլոյանը, առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում: Նրա մրցակիցը լինելու է ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ անդամ Համլետ Հայրապետյանը:

Լոռու մարզի թիվ 32 ընտրատարածքում գրանցվել է նաեւ կին թեկնածու` անկուսակցական Օֆելյա Վահանյանը: Նրա մրցակիցը լինելու է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Մեկնաբանություններ (1)

ara
amen inch haskanali e, anhaskanalin Sasuni dem dneln e, en el ov, ete kavaln liner eli vochinch - kaseinq luys u xavari @ntrutyun e, ba hima inch asenq?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter