HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում բռնկված հրդեհը մարվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ Հ Շիրազի փողոցում այրվել է թվով 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։ Տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է նաև գույքի տարհանում:

Լուսավորության ապահովման նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 23։57-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Վաղարշապատի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մեկական ջրատար ավտոմեքենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter