HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը. նա եկել է դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է իրեն կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությանը: Քիչ առաջ նա ժամանեց դատարան, որտեղ մեկնարկել է գործի քննությունը:

Դատարանի դիմաց հավաքվել են Ծառուկյանի աջակիցները, ԲՀԿ պատգամավորներ: Այստեղ են «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին պարբերաբար հորդորում է պահպանել 1.5 մետր ֆիզիկական հեռավորություն՝ թեև ակնհայտ է, որ դատարանի դիմաց հնարավոր չէ պահպանել այդ հեռավորությունը:

Նշենք, որ Ծառուկյանը մեղադրվում է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Որոշման դեմ Վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել և՛ Դատախազությունը, և՛ Ծառուկյանի պաշտպանները, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքները, այսինքն՝ գործը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը կրկին պետք է քննի Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Գործով մեկ դատական նիստ նշանակվել էր սեպտեմբերի 23-ին սակայն այն հետաձգվել է պաշտպանների և Ծառուկյանի բացակայության պատճառով: Պաշտպանները հայտնում են, որ պատշաճ ծանուցված չեն եղել նիստի մասին, իսկ ԲԴԽ-ից վստահեցնում են, որ դատարանը հնարավոր ցանկացած միջոցով փորձել է ծանուցել նիստի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter