HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է ձմեռային զորակոչ հայտարարել հոկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը 

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հայտարարել ձմեռային զորակոչ։

Նման նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Բանակ կզորակոչվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է հունվարի 7-ից մինչև փետրվարի 14-ը։

Պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ պետք է ապահովի ձմեռային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննությունը, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter